Մենք դասեր չքաղեցինք, մնացինք պառակտված, հեռացանք ինքներս մեզանից. Արտյոմ Վարդանյան

Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը ՝ մեր երկրի  մայրաքաղաքը սկսվում է խրամատից: 

Պարզ ճշմարտություն է, որը ցավոք մենք չհասկացանք: Բանակը մեր ազգի հայելին է, մեր անցյալի գնահատման արդյունքը, մեր ներկան և ապագայի գրավականը: Ապրում են այն ազգերը, ովքեր չեն վհատվում պարտություններից, այլ իմաստություն են ձեռք բերում  և հզորանում:  Տարածքը հայրենիք է դառնում նրա վրա ապրող մարդկանցով: Հողը միշտ էլ կարելի է վերադարձնել , անդառնալին մեր զավակների կորուստն  է, ովքեր կյանքից առավել իրենց հայրենիքն էին սիրում: Երկինքը հարստացավ, իսկ մենք ՝ աղքատացանք......ու  էլի մնացինք նույնը, դասեր չքաղեցինք, մնացինք պառակտված, եսակենտրոն, հեռացանք ինքներս մեզանից , մեր արմատներից....

Մեր փրկությունը մեր միասնությունն է, մեկ նպատակը, որը կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆ: