Մարտունիում կենսաթոշակառուներին պարենային աջակցություն է ցուցաբերվում
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը «Ապրիլի 28-ից սկսել ենք կամավորների օգնությամբ փաթեթավորել ապրանքները և առանձնացրել ենք մեկ անձին հասանելիք ծանրոցը, իսկ տրամադրումը սկսվել է մայիսի 1-ից»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ ծանրոցները պարունակում են առաջին անհրաժեշտության մթերք:
Նրա խոսքով՝ դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է նաև Մարտունու շրջանի մյուս համայնքներում։