Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդն է Եվրոպայի առաջնության բազմամարտում
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության բազմամարտում Արթուր Դավթյանը հավաքեց 82.665 միավոր և զբաղեցրեց միայն 4-րդ տեղը: Լավագույն եռյակում են Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
Ապրիլի 15-ին կկայանա Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչները, որտեղ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը կմրցեն օղակների, իսկ Արթուր Դավթյանը հենացատկի և նժույգ-թափերի վարժություններում: