Մարկեսի նախկինում չհրատարակված վեպը լույս կտեսնի 2024 թվականի գարնանը

Գաբրիել Գարսիա Մարկեսի նախկինում չհրատարակված «Կտեսնվենք օգոստոսին» վեպը Իսպանիայում լույս կտեսնի 2024 թվականի գարնանը։

Այս մասին TASS-ի փոխանցմամբ հայտնել է El Periódico թերթը։

Գրքի տպագրության ժամանակը պատահական չէ, այն համընկնում է հեղինակի մահվան տասներորդ տարելիցին։ Ակնկալվում է, որ գիրքն ավելի ուշ կթարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն:

2014 թվականին գրողի մահից հետո իսպանական La Vanguardia թերթում հրապարակվել է Մարկեսի անհայտ վեպից մի հատված։ Նախկինում նրա բոլոր ձեռագրերը նվիրաբերվել են Հարրի Ռանսոմ կենտրոնին: