Մարիամ Մկրտչյանը Շախմատի աշխարհի պատանիների առաջնության առաջատարն է

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 6-րդ տուրը։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 18-ամյա Մարիամ Մկրտչյանը դարձավ իդեալական արդյունքով միակ խաղացողը: Այս մասին տեղեկանում ենք  Շախմատի միջազգային ֆեդերացիայից։

Մարիամը 14 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է 51/6 արդյունքով և հավաքել է 52 վարկանիշային միավոր:

Նշենք, որ Ռումինիայի Մամայա քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (Մ-14, Մ-16, Մ-18 ) առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են  12 շախմատիստ: