Մանուել Պետրոսյանը ChessMood Open մրցաշարի առաջատարն է
ChessMood Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը 5,5 միավորով առաջատարն է։
Սպիտակ ֆիգուրներով նա այսօր մրցել է հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ․ Պետրոսյանի հետ և հասել է հաղթանակի 37-րդ քայլին։
5,5 միավոր ունի նաև երկրորդ տեղում ընթացող իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան։ Նա 6-րդ տուրում սևերով պարտության մատնեց իրանցի Մասուդ Մոսադեղպուրին։