Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ հաղթանակը տարավ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում:
77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար երրորդ սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Թամուրլան Շադուկաեւի հետ եւ հաղթեց համառ պայքարում: Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով՝ Ամոյանի վերջին միավորի առավելությամբ, փոխանցում է sport.news.am-ը:
Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը պայքարի դուրս եկած 23-ամյա Ամոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային, որը հասել է եզրափակիչ՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար:
Բրոնզե մեդալի համար երեք սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ Ամոյանը: Առաջին սփոփիչի մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից: Երկրորդ գոտեմարտում 23-ամյա ըմբիշը 5:2 հաշվով պարտության մատնեց շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, որին հաղթել էր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում (9:0):
Երեկոյան մրցահերթում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը բրոնզե մեդալը կվիճարկի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ: