72 տարեկանում մահացել է շոտլանդացի դերասան Ռոբի Քոլթրեյնը։ Այս մասին Deadline-ին հայտնել է նրա գործակալը։
Նրա խոսքով՝ Քոլթրեյնը մահացել է Շոտլանդիայի Լարբերտ քաղաքի իր տանը մոտ գտնվող հիվանդանոցում։ Վերջին երկու տարիներին դերասանը հիվանդ էր։
Ռոբի Քոլթրեյնը շոտլանդացի կինոյի եւ հեռուստատեսության դերասան, սցենարիստ ու պրոդյուսեր է։ Նա առավել հայտնի է «Հարրի Փոթեր»-ի ֆիլմաշարում Հագրիդի դերով։
1989 թվականին նա խաղացել է Ֆալստաֆի դերը Քենեթ Բրանայի «Հենրի V» ֆիլմում։ Նա խաղացել է գլխավոր դերերից մեկը «Փախչող միանձնուհիները» ֆիլմում (1990թ.), ինչպես նաեւ Հռոմի պապին՝ «Հայրիկը պետք է նիհարի» (1991թ.) ֆիլմում։
90-ականների կեսերին նա դերերով հանդես է եկել «Ոսկե աչք» (1995թ.), «Ողջ աշխարհը բավական չէ» (1999թ.), ինչպես նաեւ «Դժոխքից» ֆիլմերում։