Մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: Երևանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացավ։ Դատական նիստի ընթացքում՝ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ Գրիգորյանն ուշաթափվեց։
Tert.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: