Լյուքսեմբուրգի վարչապետը կորոնավիրուսով հոսպիտալացվել է
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը հոսպիտալացվել է կորոնավիրուսով, որով նա վարակվել է հունիսի 24-25-ը կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովից հետո: Այս մասին ասվում է կառավարության տարածած հայտարարության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:
Այնտեղ նշվում է, որ վարչապետը հոսպիտալացվել է «24 ժամով՝ որպես նախազգուշական միջոցառում, լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար»:
Բետելը կորոնավիրուսի դրական թեստ է ստացել մեկ շաբաթ առաջ՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից 48 ժամ չանցած, որտեղ նա հանդիպել է ԵՄ 26 այլ ղեկավարների հետ: