Լուկաշենկոն սպառնում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում տրանսպորտի տարանցման սահմանափակումը հանրապետության դեմ արեւմտյան պատժամիջոցների նոր փուլերի դեպքում:

«Իսկ եթե Բելառուսի դեմ համապատասխան իրավիճակը սրվի պատժամիջոցների նոր փուլերով, ապա դուք շրջանցելու եք (Բելառուսը) Հյուսիսային բեւեռով եւ Միջերկրական ծովով»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի Մինսկում պատժամիջոցներին հակազդելու թեմայով խորհրդակցությանը: Նրա խոսքերն իր կայքում մեջբերում է «ՍԲ. Բելառուսն այսօր» պետական  պարբերականը:

Բելառուսի նախագահը շեշտել է, որ հանրապետության իշխանությունները դեռ իրենց «մարդկային» են պահում համավարակի պայմաններում բեռնատարների, թեթեւ տրանսպորտային միջոցների եւ այլնի տարանցման ու տեղաշարժի հարցում»: