Լրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»,-գրել է նա։