ԼՂ-ում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել․ «Forbes»-ի հոդվածագիր ԼՂ-ում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել․ «Forbes»-ի հոդվածագիր
«IBA»-ի Մարդու իրավունքների ինստիտուտի իրավաբան, «Ցեղասպանության արձագանքման կոալիցիայի» համահիմնադիր, մարդու իրավունքների պաշտպան, դոկտոր Էվելինա Օչաբը «Forbes» պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին և դրա միջազգային արձագանքին։
Հոդվածում նա մանրամասնորեն ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, համատեքստը։ Փոխանցում է Radar Armenia-ն։
«Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրություններին վերջապես պետք է լուրջ վերաբերվել և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ այլ արդարացման»,- հոդվածում եզրակացրել է իրավապաշտպանը։
Նշենք, որ դոկտոր Էվելինա Օչաբը մասնագիտացված է ցեղասպանության թեմայով՝ հատուկ ուշադրություն դարձնելով ողջ աշխարհում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների հալածանքներին։ Նա անդրադարձել է ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ցեղասպանությանը Սիրիայում և Իրաքում, արևմտյան Աֆրիկայում «Բոկո Հարամի» վայրագություններին, Մյանմայում Ռոհինջայի մուսուլմանների իրավիճակին և Չինաստանի ույղուրների հարցին։ Դոկտոր Օչաբը գրել է ավելի քան 30 զեկույց ՄԱԿ-ի համար և բանավոր ու գրավոր զեկույցներ է ներկայացրել Մարդու իրավունքների խորհրդում, փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի ֆորումում, ԵԽԽՎ-ում և այլ միջազգային կազմակերպություններում։