Լևոն Յոլյանը հրաժարվել է պաշտոնից
Լևոն Յոլյանը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի ապրիլին։
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը հայտնեցին Ազգային ժողովից։
Նշենք, որ նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018թ. ապրիլի 9-ին։
Հիշեցնենք` Յոլյանի հրաժարականի մասին լուրեր էին պտտվում նաև 2019 թվականին։ Ազգային ժողովում նա ասել էր, որ կառչած չէ այդ գործին, երբ համարի, որ արդեն անելիք չունի, հրաժարական կտա։