Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է առանց պետական աջակցության

3 տարվա դադարից հետո Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է, բայց ոչ պետական աջակցությամբ:

Այս մասին ասել է շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի կողմից հիմնված շախմատի դպրոցը 2018 թվականի հոկտեմբերից պետական ֆինանսավորման բացակայության պատճառով փակվել էր:

Այդ շրջանում Պետական եկամուտների կոմիտերի հովանու ներքո գործող «Միկա» մարզահամալիրը, որտեղ էլ գործում էր շախմատի դպրոցը, հանձնվել էր ԿԳՄՍ նախարարությանը եւ դադարեցվել էր շախմատի դպրոցի ֆինանսավորումը։

Օրերս դպորցը վերաբացվել է հովանավորչական հիմքերով եւ արդեն անցկացվել են առաջին մարզումները: