Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի 94-ամյակն է

Այսօր լեգենդար մարմնամարզիկ  Ալբերտ Ազարյանի 94 –ամյակն է:

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին,  1949-ին նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երևան:

Սկսելով զբաղվել  մարմնամարզությամբ՝  կարճ ժամանակում Ալբերտ Ազարյանը ճանաչում է ձեռք բերում Հայաստանում, ԽՍՀՄ-ում և աշխարհում:

Ալբերտ Ազարյանը 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի  ոսկե դափնեկիր է, աշխարհի  միակ հայ մարզիկն է,  ով  կրում է օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկրի պատվավոր կոչումը: