Լեգենդար դաշնակահար Դենիս Մացուևի բացառիկ մենահամերգը՝ Երևանում
Երևանում մենահամերգով հանդես կգա Դենիս Մացուևը։
 
«Շարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։

Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա Դենիս Մացուևը՝ մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ», - նշված է հաղորդագրությունում:
 
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․
 
Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի
Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա»
Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ»
Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր

Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից․
 https://tickets.hayafest.com/.../Denis_Matsuev_and_Friend
 
Հեռ․ +374 77 805687