Լավրովը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը համեմատել է խուլի ու համրի միջեւ զրույցի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր բրիտանացի գործընկեր Լիզ Թրուսի հետ բանակցություններից հետո ասել է, որ հիասթափված է, որ խուլ ու համրի միջեւ զրույց է ստացվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկեղծ ասած, ես հիասթափված եմ, որ մեզ մոտ համրի եւ խուլի միջեւ խոսակցություն է ստացվում։ Կարծես լսում ենք, բայց չենք լսում»,- ասել է նա ասուլիսին: