Լավրովը հայտարարել է Իրանի միջուկային գործարքի հարցով բանակցություններում զգալի առաջընթացի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Իրանի միջուկային գործարքի հարցով բանակցություններում զգալի առաջընթացի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել:
«Եթե խոսենք նրա մասին, թե ինչն է խանգարում ձեռք բերել այդ պայմանավորվածությունը,ապա բանալին հետեւյալն է. եթե ԱՄՆ-ն միակողմանի դուրս է եկել այդ պայմանավորվածությունից՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը, ապա ԳՀՀԾ-ին ԱՄՆ-ի վերադարձը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարման լիարժեք եւ առանց պայմանների վերսկսկում»,-ասել է Լավրովը:
Նա հիշեցրել է, որ այժմ Վաշինգտոնում դեմոկրատներն են իշխանության ղեկին