Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. Սամանթա Փաուեր
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։