Կյանքից հեռացել է օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 

խորին վշտով տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին, 69 տարեկանում հանկարծամահ է եղել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Հովակիմյանը։

«Միքայել Հովակիմյանը՝ որպես լավ ու նվիրված արտիստ, մարդկային մեծագույն արժեքներով օժտված անձ, վայելում էր մեծ սեր՝ հատկապես արվեստասեր հասարակությունում։

Թատրոնի ողջ անձնակազմը սգում է սիրելի արտիստի կորուստը և ցավակցում է հարազատներին»,- նշված է մահազդում։