Կյանքից հեռացել է հաղորդավարուհի Գայանե Փայտյանը

Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը։

Գայանե Փայտյանը 48 տարեկան էր։  

Նա, որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ–ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը և այլն։

Մասնագիտական ակտիվ գործունեության համար Գայանե Փայտյանն արժանացել է Երևանի քաղաքապետի պատվոգրին, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր։