1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003 թվականին տեղափոխվել է Կուենկա, դասավանդել Կուենկայի պետական համալսարանում, ղեկավարել տեղական սիմֆոնիկ նվագախմբերը։
24News-ի խմբագրակազմը ցավակցում է անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում շաբաթ երեկոյան ժամը 17:30-ին։ Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կիրակի ժամը 11:00-13:00-ին։