ԿԽՄԿ-ն Հայաստանից Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ պարագաներ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը», - ասել է նա։
Բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։