Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին երկրաշարժ էր տեղի ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ:
Փետրվարի 14-ի տվյալներով՝ գրանցվել էին 165 հետցնցումներ։