Կրեմլ. Ղարաբաղում կարեւոր է ապահովել, որպեսզի բոլոր կողմերը շարունակեն կատարել համաձայնագրերի պայմանները

Լեռնային Ղարաբաղում այժմ կարեւոր է ապահովել, որպեսզի բոլոր կողմերը շարունակեն կատարել ընդունված համաձայնագրերի պայմանները, եւ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորախմբի ուղարկման հնարավորության հարցը պետք է ուղղվի ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք են շփվում ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ։ Եւ, անշուշտ, այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան համաձայնագրերի պայմանների կատարման ռեժիմի շարունակության ապահովումն է»,- ասել է Պեսկովը։