Երաշտի հետևանքով Կոտայքի մարզում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերը հայտնվել են ոչնչացման եզրին։ Մարզի Ֆանտան, Քաղսի, Սոլակ, Ալափարս և այլ համայնքների դաշտերում մեկուկես ամիս է անձրև չի տեղացել, ինչի արդյունքում հողը ճաքել է, իսկ մշակաբույսերը չորացել։ Գյուղացիները հայտնեցին, որ միլիոնավոր դրամների գյուղատնտեսական վարկեր են վերցրել և արդեն իսկ կանգնել լուրջ փաստի առջև։ Թեև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը հիմնականում առանց տոկոսի են, սակայն գյուղացիները նշում են, որ երաշտի պայմաններում իրենք հնարավորություն չեն ունենալու փակել անգամ վարկերի մայր գումարները, իսկ ապահովագրական ընկերությունները երաշտի դեպքում կրաշ վնասի համար գյուղացուն փոխհատուցում չեն տրամադրում։ Գյուղացիները հույս ունեն, որ կառավարությունը կզբաղվի խնդրով և գոնե որոշ ժամանակով կհետաձգի վարկերի մարումը։
Հիշեցնենք, որ երաշտի և ոռոգման հետ կապված խնդիրներ կան նաև Շիրակի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։