ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է միջգրադարանային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

• Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

• Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

1. «Լավագույն համայնքային գրադարան»,

2. «Լավագույն մարզային գրադարան»,

3. «Լավագույն նորարար գրադարան»,

4. «Լավագույն գիտակրթական գրադարան»,

5. «Լավագույն մասնագիտական գրադարան»:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով:

Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին մինչև 2021 թ. օգոստոսի 20-ը ներառյալ:

«Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը 👉https://escs.am/am/news/9217

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  

060 271 140, 060 271 131 հեռախոսահամարներով: