Հուլիսի 22-ին Կառավել ռեստորանային համալիրում կայացավ ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքի կողմից կազմակերպված Unique Award ազգային մրցանակաբաշխությունը։
Հիմնադիր Արամ Խաչատրյանի խոսքով՝ մրցանակաբաշխության գլխավոր գաղափարն է գնահատել ու արժևորել ստեղծագործ արվեստագետին, սպորտի, հասարակական գործունեություն ծավալող անհատներին և մեդիա նվիրյալներին։
Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս․ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի օրհնությամբ։
Մրցանակաբաշխությունը վարեց հաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը, ում շնորհվեց Unique Award հատուկ մրցանակ` տարիներ շարունակ ծավալած գործունեության, համագործակցության, ռադիոունկնդիրների հետ հաստատված բարեկամության և տարիների ավանդի համար։
Unique Award հատուկ մրցանակով պարգևատրվեցին՝
ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը «Հայից հայ» հաղորդաշարի համար, տասնամյակներ շարունակ հեռուստատեսության ոլորտում հեղինակային հաղորդումների ստեղծման, ասպարեզում ունեցած հրապարակախոսական մեծ վաստակի համար։
Գրող Արամ Ավետիսը հայ ժամանակակից գրականության մեջ ուրույն ձեռագիր և գրական նոր խոսք ձևավորելու համար։
Լրագրող Արթուր Հայրապետյանը մեդիագրագիտության ոլորտում առաջատար մասնագետ լինելու, աշխատանքի մեջ ճշգրիտ նյութի ստուգման, փաստերով լուսաբանման, քաղաքական վերլուծությունների համար։
«MediaHub» TV-ի «MediaArena» նախագիծը (հեղինակ-վարող՝ Արթուր Հայրապետյան), երկրի քաղաքական-հասարական կարևորագույն հարցերի շուրջ խորը քննարկումներ ծավալելու համար։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը կինոինդուստրիայում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար։
Թևան Պողոսյանը քաղաքագիտության ինստիտուցիոնալ կայացման։
Արա Կազարյանը հեռուստատեսության ոլորտում տարիներ շարունակ հեղինակային (և ոչ միայն) հաղորդաշարեր ստեղծելու, մայրենի լեզուն Սփյուռքում բարձր պահելու համար։
Աննա Ավետիսյանը արվեստի ոլորտում առաջադեմ մանկավարժական գործունեություն ծավալելու, բարձր արժեքներ և հայրենաճանաչություն սերմանելու համար։
Արսեն Խաչատրյանը մեդիագրագիտության ոլորտում առաջատար մասնագետ լինելու, աշխատանքի մեջ ճշգրիտ նյութի ստուգման, փաստերով լուսաբանման համար։
«Սասնա Ծռեր» ազգագրական համույթը (ղեկավար՝ Հովհաննես Մկրտչյան), ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգով սերունդների կրթելու, դաստիարակելու համար։
Աիդա Սարգսյանը հայ երգարվեստում նշանակալի ավանդի, ազգային ու հոգեհունչ երգերը տարածելու, հայրենասիրական երգերով տարիներ շարունակ կրթելու, դաստիարակելու համար։
Նազելի Գրիգորյանը աշուղական արվեստի տեսության մեջ ուրույն ձեռագիր կերտելու, երաժշտարվեստի բնագավառում ունեցած հաջողությունների համար։
Գայանե Աղայանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած հաջողությունների, մշակութային կյանքի զարգացման գործում զգալի ներդրման համար։
Արտակ Արամյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած հաջողությունների, մշակութային կյանքի զարգացման գործում զգալի ներդրման համար։
Տիգրան Ասատրյանը կերպարվեստի ոլորտում բացառիկ արժեքավոր գործեր ստեղծելու, սերունդներին կրթելու համար։
Արփինե Գյուրջինյանը արվեստի և հեռուստատեսության ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցելու համար։
Սիլվա Մանուկյանը հայ ժամանակակից գրականության մեջ ուրույն ձեռագիր և գրական նոր խոսք ձևավորելու համար։
Իրինա Արամյանը գրականության բնագավառում նշանակալի հաջողություններ գրանցելու համար։
«Man_Go» պարային դպրոցի ղեկավար Մանե Ենոքյանը պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, բարձր վարպետության և տարիների անմնացորդ աշխատանքի համար։
«Sargsyan’s» պարային դպրոցի ղեկավար՝ Գյուլնարա Սարգսյանը պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, բարձր վարպետության և տարիների անմնացորդ աշխատանքի համար։
«Հովհաննիսյան» պարային դպրոցի ղեկավար Աննա Հովհաննիսյանը պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, բարձր վարպետության և տարիների անմնացորդ աշխատանքի համար։
Թինա Քեյը պարարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, բարձր վարպետության և տարիների անմնացորդ աշխատանքի համար։
Դավիթ Պարյանը, Լուսինե Թամազյանը, Սյուզաննա Շահբազյանը, Լուիզա Մելիքսեթյանը, Սոնա Պետրոսյանը, Լաուրա Անտոնյանը, Էդիտա Խոջաբաղյանը բժշկության ոլորտում ներդրած ավանդի և պրոֆեսիոնալիզմի, տրված մարդասիրական օգնության և անձնային բարձր հատկանիշներ դրսևորելու համար։
Անահիտ Խաչատրյանը և Սասուն Ղարիբյանը լուսանկարչության բնագավառում տարիներ շարունակ առաջատար մասնագիտական որակ ապահովելու, լուսանկարների միջոցով արվեստին շունչ տալու, նրանց կյանքի կոչելու համար։
Արմեն Շահգելդյանը սպորտի բնագավառում ներդրած ավանդի, Հայաստանի եռագույնը բազմիցս միջազգային հարթակներից ծածանելու համար, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար։
Սեդրակ Մամուլյանը հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններին ճիշտ և պրոեսիոնալ մոտեցում ցուցաբերելու համար։ Խոհարարական բնագավառում ունեցած տարիների վաստակի համար։
Անուշ Բարսեղյանը հայկական ազգային խոհանոցի կերակրատեսակները Եվրոպայում ճիշտ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ տարածելու, ներկայացնելու համար։
Հռիփսիմե Մարոնյանը նորաոճ հագուստների մոդելավորման, նախագծման համար։
Գոռ Հայրապետյանը բարձրաճաշակ դիզայններ ստեղծելու, տոնական առիթներին նոր շունչ տալու և բազում տարիների մասնագիտական աճի համար։
Արման Արշակյանը երկարամյա գործունեության, համերգային մի շարք ծրագրերին բարձր մակարդակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար։
Գոհար Չափարյանը մատնահարդարման ոլորտում տեսանելի ցուցանիշների, բարձր վարկանիշ գրանցելու, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման համար։
Երեկոյին ելույթ ունեցան Ռուբեն Սասունցին, Ռուզան Ավետիքյանը, Պապ Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ջուսը, Թինա Քեյը, «Սասնա Ծռեր» համույթը, Գուսան Արտակ Արամյանը , «Մագա դանս»պարային համույթը, ովքեր ԱՐԽԱ բլոգ մշակութային կայքի կողմից արժանացան շնորհակալագրերի Unique Award ազգային մրցանակաբաշխությանը մասնակցություն ցուցաբերելու համար։
NewsVoice.am-ը շնորհավորում է մրցանակաբաշխության կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։