Արցախից առայժմ մեկ հիվանդ է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նրան տեղափոխել են Արցախից ստացված դիմումի հիման վրա։
«Մշտական կապի մեջ ենք թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների հետ։ Տեղեկացրել ենք մեր հնարավորությունների մասին, բայց կարիքների գնահատումն ու առաջնահերթությունները սահմանում են տեղական մարմինները։ Մենք ընդամենը, համապատասխան դիմումների հիման վրա, կարող ենք միջնորդել, որ այս կամ այն հարցը լուծվի», - ասաց Ամատունին։
Արցախից այլ հարցով օգնության պահանջ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը չի ստացել։ Ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով տուն վերադառնալ չկարողացող արցախցիներից ևս ԿԽՄԿ-ն նամակ կամ դիմում չի ստացել։