Կարմիր խաչը ևս 3 հիվանդ է Արցախից Հայաստան տեղափոխել
Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիայինհայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Հավելենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ- ներ։
 
Այս պահին Հայաստանում գտնվող հիվանդների թիվը 16 է։