Կարմիր խաչի միջոցով Մարտակերտից վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձինք:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը հաստատեց, որ 17 վիրավոր է տեղափոխվել համապատասխան բուժօգնություններ: