Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 9 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակված պահելու պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 9 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Եվս 9 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Մարտի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ: