Կանադայում հանդիպել են Արամ Առաջինն ու Ջասթին Թրյուդոն
Կանադայում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Նրանք խոսել են նաև Արցախի մասին:
«Կանադահայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Առաջինը հանդիպեցինք, մենք խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- սոցցանցերի իր էջում գրել է Թրյուդոն, հնադիպումից լուսանկար հրապարակել: