Այսօր Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը, թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ կառավարության շենքում:
Մենք զրուցեցինք կառավարության ներկայացուցչի հետ, հայտնելով մեր անհամաձայնությունը կապված 2 թատրոնների միավորման վերաբերյալ, բերելով հստակ, հիմնավոր հակափաստարկներ միավորման անհամատեղելիության վերաբերյալ, հավելելով, որ այս որոշման արդյունքում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնը կվերանա որպես մշակութային միավոր:
Հանդիպումից հետո փոխանցվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել։ ԿԳՄՍՆ՝ ի դեմս մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանի, առաջարկում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնի հետ։ 2 թատրոնների միավորման արդյունքում նախարարությունը որոշել է լուծել ՀՀ Պետական Սիմֆոնիկ նվագախամբի շենքային խնդիրները։ Պետական Կամերային երաժշտական թատրոնի շենքում Սիմֆոնիկը պետք է փորձեր անցկացնի, այսինքն գործող թատրոնը փակվում է, որպեսզի Սիմֆոնիկին փորձասենյակ հատկացվի։ Փոխնախար Արա Խզմալյանի առաջարկած <<բարելավման>> ծրագրին դեմ է արտահայտվել նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը։ Պետական Կամերային երաժշտական թատրոնի ամբողջ անձնակազմն օրեր շարունակ բարձրաձայնում է իր անհամաձայնության մասին ու թվարկում այն բոլոր խնդիրները, որոնք առկա են առաջարկված նախագծում։ Նրանք փաստում են, որ առաջարկվող << բարելավումը>> ոչ այլ ինչ է, քան ինքնաոչնչացման և լուծարման կարճ ճանապարհ Պետական կամերային երաժշտական թատրոնի համար։ Միանգամայն պարզ է, որ ԿԳՄՍ հիմնավորումը, թե կրճատումներ չեն լինելու և ստաղծագործական գործընթացը չի տուժելու մեղմ ասած չի կարող համապատասխանել իրականությանը։ Կոմեդիայի թատրոնում աշխատում են 4 տասնյակի հասնող դերասաններ, իսկ Կամերային Երաժշտականում՝ 30։ Պարզ մաթեմաթիկական տրամաբանությունն անգամ հուշում է, որ 2 թատրոնների միավորման արդյունքում 70 դերասան չեն կարողանալու աշխատել նույն թատրոնում։ դերասանների հետ աշխատելու փաստի առնչությամբ։ Նրանք վստահեցնում են, որ սա ոչ թե միավորում կամ ստեղծագործական պայմանների <<բարելավում>> է, այլ թատերական միավորի կրճատում է, որն անթույլատրելի է։
Բացի այդ ակնհայտ է,որ վերոնշյալ 2 թատրոնները ստեղծագործական առումով ոչ մի աղերս չունեն միմյանց հետ։ Նախաձեռնության հեղինակները հղում են անում 2 թատրոների երաժշտական ուղղվածությանը՝ հաշվի չառնելով , որ նույնիսկ այստեղ առկա են հիմնաքարային տարբերություններ։
Ֆինանսական հաշվետվությունները ևս փաստում են, որ Կամերային երաժշտական թատրոնը չունի հանդիսատեսի պակաս։ Տարիներ շարունակ թատրոնը կարողացել է գերակատարել իր առջև դրված ֆինանսական պարտավորությունները և նախարարությունում ստացել գերազանցիկի անվանում։
Ստեղծագործական անձնակազմը նշում է, որ երևույթն իրենց համար ոչ միայն անընդունելի է, այլև՝ վիրավորական։