Կամավոր կինը հեծանվով հաց է հասցնում կարիքավոր ստեփանակերտցիներին

Սիլվա Խաչատրյանը բլոկադայի մեջ գտնվող Ստեփանակերտից գրում է.

«ԲԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ.

Հացի հերթ եմ կանգնած՝ իրավիճակից մի քիչ հոգնած, մի քիչ հիասթափված, և հանկարծ հեռվում տեսա այլ չափերի մի հրաշք հեծանիվ: Պարզվեց, որ այն գեղեցիկ աղջիկ է վարում, որը առավոտից երեկո գնում է հիվանդներին, ծերերին, բազմազավակ ընտանիքներին օգնելու, հաց է հասցնում:

Այս իրավիճակում առավել ևս չի կարելի առանց օգնության թողնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Ուստի մենք պետք է համախմբվենք և օգնենք միմյանց։

Գոնե փորձենք ինչով կարող ենք օգնել։

Շատ շնորհակալություն բոլոր կամավորներին:

Եվ տա Աստված, որ մարդիկ արժանապատվորեն անցնեն այս դժվարին շրջանը»։