Հայ կրթական հիմնարկության միջոցներով վերանորոգվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի միջնակարգ դպրոցը, որը բավականին լուրջ վնասներ էր կրել 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթօջախի տնօրեն Լյուդմիլա Հայրապետյանը:
«Պատերազմի ընթացքում դպրոցի մի մասը վնասվել էր:Ավերվել էր մեկ դասասենյակ, որը վերանորոգվել է և այսուհետ կծառայի որպես «Ռազմագիտություն» առարկայի դասասենյակ: Փոխվել են պատուհանները, կոսմետիկ վերանորոգվել դասասենյակները»,-նշել է Լ. Հայրապետյանը՝ հավելելով, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Նրա տեղեկատվությամբ՝ դպրոցում թափուր է «Քիմիա» առարկայի ուսուցչի հաստիքը: