Կա մեկ զոհ և քսան տուժած․ ԱԻՆ–ը տվյալներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և քսան տուժած։ Հայտնում է ԱԻՆ–ը։

Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։