Ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում Բյուրականի արվեստի ակադեմիայում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ջազի սիրահարներին հրավիրում է օգոստոսի 27-ին ժամը 18.00-ին Բյուրականի արվեստի ակադեմիա՝ վայելելու հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ջազային մշակումները Արմեն Հյուսնունց ջազ քառյակի կատարմամբ:
Արմեն Հյուսնունց (տենոր, սոպրանո, սաքսոֆոններ), Սամվել Գասպարյան (ստեղնաշարային գործիքներ), Խաչատուր Սվազյան (կոնտրաբաս), Արման Ջալալյան (հարվածային գործիքներ), Ավագ Մարգարյան (բլուլ, դուդուկ, զուռնա)։