Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի և վերացական զգացմունքների ներշնչանք լինել: Հայրենիքը պետք է սիրել գործով, միասնականությամբ, հայրենակցի հանդեպ սիրով ու համբերատարությամբ։
Մեզ դարեր շարունակ պառակտել են․․․ և շարունակում են։ Մենք դադարել ենք միմյանց լսել ու հավատալ։ Մենք ներսից ենք մասնատված ու քայքայված։ Սակայն հիմա, այս դժվարին և հայրենիքիս համար ծանր ժամանակներում մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին, իրավունք չունենք հավատալ շինծու, կեղծ լուրերին, իրավունք չունենք կեղծ ազգասերներից կուռքեր ստեղծել և գնալ նրանց հետևից։ Պետք է զուսպ լինենք հրապարակավ գրառումներ և կոչեր անելուց, որովհետև յուրաքանչյուր անպատասխանատու քայլ կարող է ծանր հետևանք թողնել։ Պետք է համբերող լինենք, քանզի շատ բան ենք զոհել հանուն վաղվա օրվա։
Սիրելի հայ ժողովուրդ, խոհեմ, ուշիմ և համբերող եղիր։ Ես հավատում եմ քեզ, քո ուժին ու քո լուսավոր գալիքին։
Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյան։