Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք գրանցված 5.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Արցախում:

Հիշեցնենք, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Կոտայքի մարզում 2 բալ ուժգնությամբ։