Իրական ազգային ուժերը նման իրավիճակում ունենում են մեկ նպատակ՝ հայրենիք և ազգ. Արտյոմ Վարդանյան


Ցավոք պատերազմները գալիս են անկախ մեր կամքից: Յուրաքանչյուր արհավիրք և փորձություն ոչ թե հուսալքվելու, այլ նպատակները  հստակեցնելու, ռազմավարությունը թարմացնելու և առաջնահերթությունները սահմանելու հնարավորություն են տալիս: Անիմաստ է ժամանակ վատնել մեղավորներ փնտրելու, միմյանց թիրախավորելու համար: Իրական ազգային ուժերը նման իրավիճակում ունենում են  մեկ նպատակ՝ հայրենիք և ազգ: Եթե  ուզում ենք ունենալ հզոր հայրենիք, մենք չպետք է անմիաստ ժամանակ վատնենք  և բզկտվենք մեր ներքին հարցերում,  քանզի աշխարհը փոթորկվում է….Ամեն հապաղում կարող է ծանր հետևանք ունենալ մեր երկրի համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է  փորձի դառնալ լավագույնը, պետք է  ուժեղանանք ազգովի, պետք է շարժվենք առաջ՝ միաժամանակ չկորցնելով մեր ազգային դիմագիծը, մեր արմատների  հետ կապը, որի շնորհիվ, անցնելով  հազարավոր փորությունների միջով, եկել հասել ենք 21-րդ դար, և այդ դարը մե՛րն է լինելու: