Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա
Պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկության, որովհետեւ հակամարտության օրենքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտությունը չի ուզում հասկանալ մեր ժողովուրդը – դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեվ մուրացկան ծանրանում է օտարների վրա: Ինքն իրեն հարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազուկի, իր զենքի վրա: Մեզ ուժեղ և մարտունակ բանակ է պետք, քանզի այլ տարբերակ չկա....մեր ապագայի գրավականը մեր բանակն է և մեր հայրենասեր ու հայրենատեր տեսակը: