«Կյանքս միշտ լի է եղել անակնկալներով ու արկածներով: Սակայն ես պատրաստ չէի այն սոսկումին, երբ Ամանորից կարճ ժամանակ առաջ Մոսկվայի մի մանկական հիվանդանոցում առաջին անգամ հանդիպեցի երկրաշարժից խեղված երեխաներին:Նրանցից մի քանիսը կյանքի համար էին պայքարում»,-հենց այսպես է «Իմ հայ երեխաները» գիրքը սկսում հեղինակը:
«Մենք երկրաշարժից հետո Գյումրի չենք եկել. շատ էինք ուզում գալ, բայց մեզ ասացին` մնացեք հիվանդանոցում, դուք այստեղից էլ կարող եք ամենաբարդ խնդիրներ ունեցող երեխաներին օգնել: Երկրաշարժից 13 օր անց միայն Ռուսական պետական մանկական կլինիկական հիվանդանոց տեղափոխեցին երեխաների առաջին խմբին` միանգամից 165 երեխա։ Վիրահատարանից միայն 4 օր անց դուրս եկանք,- պատմում է բժիշկ, պրոֆեսոր Օլգա Լայշևան` ավելացնելով,–անփորձ էի, 28 տարեկան: Վախեցած էի, դժվար էր շատ, բայց նաև իմ ամենաերջանիկ օրերն էին, քանի որ կարող էի օգնել այդ երեխաներին»: