Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում ավելի քան 500 մարդ է մահացել անոմալ շոգի պատճառով: Առնվազն 486 զոհ է գրանցվել վերջին 5 օրում Կանադայում Բրիտանական Կոլումբիա նահանգում, հաղորդում է CBC-ը՝ ոստիկանության վրա հղումով:
Նշվում է, որ մահացածներից շատերը տարեցներ էին եւ միայնակ էին ապրում:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Կանադայում Լիտոն քաղաքում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ՝ մինչեւ 49,5 աստիճան, ինչը գրանցվել է 80 տարի առաջ:
40-45 աստիճան է գրանցվել Կանադայի մի շարք այլ շրջաններում, ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջ:
ԱՄՆ Օրեգոն նահանգում անոմալ շոգի զոհ է դարձել առնվազն 63 մարդ: Մալտնոմում մահացել է 45 մարդ՝ 44-97 տարեկան: