Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Այս ճանապարհի ծրագիրը տարիներ առաջ փոխվել էր, և կազմվել է նոր նախագիծ, որպեսզի ճանապարհաշինության հետևանքով չվնասվեն պատմամշակութային արժեքները։ Նորացված նախագծով հուշարձանի վրա ուղղակի ազդեցությունը հասցված է նվազագույնի:

Շինարարությանը զուգահեռ մասնագետներն այժմ ևս մեկ անգամ ուսումնասիրում են շինտեղամասերը, և տարվող աշխատանքներից հետո միայն տարածքները տրամադրվում են ճանապարհաշինարարներին շինարարություն կատարելու համար։