Հունիսի 9-ին տեղի ունեցավ Տիգրան Ուրիխանյանի մամլո ասուլիսը

Հունսիսի 9-ին տեղի ունեցավ <Մեր տունը Հայաստանն է> միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մամլո ասուլիսը։ 


Ասուլիսի ընթացքում հնչեցին բավականին կարևոր ու հրատապ հարցեր, տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև վարչապետի թեկնածուն ներկայացրեց իրենց քաղաքական ծրագրերի հիմնական կետերը, որոնք կյանքի կկոչվեն իշխանության գալու պարագայում։ 

-Այն թեզը, թե այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա այլընտրանքային ուժ, կեղծ է, - ասաց Տիգրան Ուրիխանյանը։ 

Նա նշեց, որ քաղաքացիները ընտրության գնալիս պետք է առաջնորդվեն այն ծրագրերով և առաջարկներով, որոնք ներկայացվում են եղած ուժերի կողմից։ 

Իր խոսքում Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ նաև երկրի անվտանգությանն ու Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին։ 

Հիշեցնենք, որ քվեաթերթիկում <Մեր տունը Հայաստանն է> կուսակցության թիվը 10-ն է։