Կարպիս Փաշոյանն իր ֆբ-յան էջում կատարել է հետեւյալ գրառումը.
"Անցած տարի այս օրերին հայկական իրականությունը ներքաշված էր անզուսպ ռազմամոմոլության և աննահանջ շովինիզմի շքերթի մեջ։ Կրթված, բայց ոչինչ չսովորած առաջադեմ զանգվածները թերկրթված և անհռչակ հայ ֆաշիստների հետ ձեռք ձեռքի տված մոլագար հանդիսատեսի կարգավիճակով ճանապարհ էին հարթում լիակատար կապիտուլյացիայի համար։
Իսկ հիմա նրանք կուսական են և անմեղ, գնահատականների մեջ՝ հանդարտ ու զուսպ՝ մոռանալով, որ հենց իրենք են նորաձև դարձրել պատերազմի գաղափարը։ Մոռացել են, որ իրենք են պետությանը ստելու մանդատ տվել և գրաքննություն սահմանել պատերազմի հակառակորդների նկատմամբ։
Հուլիսյան մարտեր հորջորջվող գործողությունը Հայաստանի պատմության մեծագույն սադրանքներից մեկն է և հենց այդտեղ է թաքնված մեր ոչնչացման գաղտնիքը, դրա նկատմամբ հայ ինտելեկտուալ շրջանակների վերաբերմունքի մեջ է քողարկված հայկական նողկալի երեսպաշտությունը։ Իսկ ազգային հերոս կապիտան Սանամյանը ընդամենը զոհն է կրթված հայ քաղքենու բնազդների և արտացոլանքն է տասնամյակների ֆետիշացված կեղծիքի։"