Հուլիսի 25-26-ին Թեհրանում կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ ի աջակցություն Արցախի

Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը. վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր-եղբայրների։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ հղում տալով Իրանում լույս տեսնող «Ալիք» թերթին:

«Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար», - գրել է իրանագետը։