Ստացված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի և հանրային N1 լողափի սպասարկումն իրականացնող տնտեսվարողի կողմից աշխատանքներ են իրականացվել և շտկվել են բարձրաձայնված բոլոր խնդիրները։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Վերանորոգվել են հանդերձարանները և հանրային սանհանգույցները
Վճարովի պառկելաթախտերը հեռացվել են անվճար շվաքարանների տարածքից
Իրականացվում է պատշաճ աղբահանություն
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործում է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
Ավտոկայանատեղի
Շվաքարաններ
Հանդերձարաններ
Սանհանգույցներ
Ցնցուղարաններ
Խաղահրապարակներ
Հանրային լողափերում իրականացվում է ջրափրկարարական ծառայություն, գործում է բուժկետեր և ապահովվում է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր շրջակա միջավայրը, մի՛ վնասեք հանրային լողափերի գույքը»,- ասված է հաղորդագրության մեջ: